Օրեր առաջ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի մասնակից Ժորա Մարդանյանին նվիրված հուշարձանի բացումը։

Արարողակարգին հավաքվել էին շատ մարդիկ՝ հերոսի հարազատները, ընկերները, մտեիմները, ծանոթները և հարևանները։ Այս կարևոր իրադարձությանն անմասն չի մնացել սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը։ Երգչուհին ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը։

Այս մասին Սիլվան համացանցային իր հարթակում կիսվել է հետևորդների հետ և հայտնել նաև, որ իր երգերից մեկը, որը նվիրված է անմահացած հերոսի, հենց Ժորան է։

Սիլվան երգել է հավաքվածների համար, նշանավորել արարողակարգը և անկեղծորեն կիսել հերոսածին մայրիկի վիշտն ու ցավը։ Այդ մասին երգչուհին հոլովակ է հանրայնացրել, որտեղ գրկել է Ժորայի մայրիկին և լաց եղել նրա հետ։

Հոլովակն անչափ հուզիչ է ստացվել։ Նրանց հետ միասին հուզվել և լաց են եղել բոլոր հավաքվածները։ Հուզիչ այս հոլովակը ներկայացնում ենք վարը։ Քո սխրանքն անմահ է, քաջ հերոս․․․