Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մաշ Իսրայելյանը սպասում է իր առաջնեկին։ Երգչուհին արդեն հայտնել էր իր հետևորդներին, որ առաջնեկը աղջիկ է լինելու։

Նա և ամուսինը՝ դերասան Գարիկ Սաֆարյանը, այդ առիթով անչափ ուրախ են։ Նրանք մեծ անհամբերությամբ են սպասում դստեր լույս աշխարհ գալուն և արդեն որոշել են, թե ինչ անուն են աղջնակին շնորհելու։ Արտիստների դստեր անունը կլինի Աննա։

Փոքրիկ Աննայի համար մայրիկն ու հայրիկկը ամեն բան պատրաստում են։ Երգչուհին գտնվում է հղիության վերջին ամիսներում, սակայն դա խոչընդոտ չէ դադարեցնելու ակտիվ աշխատանքային պրոցեսը։

Նա շարունակում է մասնակցել տարբեր միջոցառումներին և երգել ակումբներում, ռեստորաններում և այլն։ Օրերս էլ երգչուհին մի հոլովակ էր հնարյանացրել, որն անչափ զվարճալի է։

Նա նստած է գեր տղամարդու կողքին, ում փորը Մաշի փորիկից մեծ է։ Պահն անչափ զվարճալի է։ Հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։