Իչպես արդեն հայտնել էինք՝ Մաշ Իսրայելյանը սպասում է իր առաջնեկին։ Երգչուհին արդեն հայտնել էր, որ առաջիկայում դուստր կունենա։ Չնայած հղիությանը՝ երգչուհին շարունակում է ակտիվ աշխատանքային պրոցեսը։

Նա երգում է, մասնակցում տարբեր միջոցառումների, ֆոտոնկարահանումների և այլն։ Մաշը նաև բավականին ակտիվ է համացանցային տիրույթում և սիրում հետևորդների հետ պահպանել ակտիվ շփումները, երբեմն էլ հարց ու պատասխան է կազմակերպում և պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին։

Եվ ահա հերթական հարց ու պատասխանի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ անուն է պատրաստվում շնորհել դստերը։

Ի պատասխան այս հարցին՝ երգչուհին պատասխանել է, որ վերջին շրջանում անդադար տրվող հարցերից մեկն է և որոշել է չտանջել և միանգամից պատասխանել է, որ փոքրիկին անվանակոչելու են Աննա։

Այն Մաշի ամենասիրելի անուններից մեկն է։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել մանրամասները և որոշ ուշագավ կադրեր։