Հղի Հասմիկ Խոջյանը պարում է փողոցում․ նոր կարգավիճակը դերասանուհուն շատ է սազում․ տեսանյութ


Հասմիկ Խոջյանի երկրպագուներն արդեն գիտեն, որ սիրելի դերասանուհին առաջիկայում պատրաստվում է մայրանալ։  Դերասանուհին, ով սիրում է իր առօրյան և կյանքի մանրամասները հայտնել հետևորդներին, տևական ժամանակ հղիության վերաբերյալ լռություն էր պահպանում։

Ի վերջո նա որոշում կայացրեց այդ մասին հայտնել։ Նաև ներկայացրեց, որ դուստր է ունենալու, ինչի առիթով էլ չափազանց ուրախ ու երջանիկ է։

Հղիության սկզբնական դժվարին փուլը երբ արդեն Հասմիկը հաղթահարել է, այժմ առավել կայուն և դեռ ուրախությամբ ու սպասումներով լի փուլում է գտնվում։

Հասմիկն օրերս մի հոլովակ է ներկայացրել, որտեղ պարում է փողոցում։ Հոլովակում նկատելի է  դերասանուհու կլորիկացած փորիկը։ Նոր կարգավիճակը նրան չափազանց սազում է և նա հրաշալի տեսք ունի։

Դերասանուհին հղիության սկզբնական փուլում հասցրել է դադար առնել և հանգիստն անցկացնել Դուբայում, որտեղից էլ հայտնել է առաջնեկի սեռը։ Հասմիկ Խոջյանի պարը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: