«Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը կմնա ազատության մեջ, իսկ մեր ընկերները․․․»․ Անահիտ Մուտաֆյանը զայրացել է


Անահիտ Մուտաֆյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել ցույցերին և համացանցային հարթակում պարբերաբար պատմում է և կիսվում հետևորդների հետ զարգացումներով։

Այս անգամ դերասանուհին իր վրդովմունքն է հայտնել։ Նա պնդում է, որ երկրում անարդարություն է տիրում և այդ հարցում գլխավոր մեղավոր է համարում Նիկոլ Փաշինյանին։ Դերասանուհուն զայրացրել է հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորի ազատության մեջ մնալու հանգամանքը։

Ինչպես հայտնի է՝ այսօր քննությունն ավարտվել է և մեքենայի վարորդը մնացել է ազատության մեջ։ Անահիտը մասնավորապես գրել է․ «Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը կմնա ազատության մեջ, որովհետև դատարանը մերժել ա կալանքը։

Իսկ մեր ընկերները որոնք չեն սպանել, չեն ծեծել ընդամենը հրմշտել են երիտասարդներին մայր հայհոյող ծերուկներին, կալանավորվեցին։ Կեցցե Նիկոլի արդարադատությունը, 4 տարի է խոսում ենք երկակի ստանդարտների մասին, 4 տարի է պայքարում ենք»։

Գրառման ավարտին նշել է, որ շարունակելու է պայքարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!