Տիգրան Խզմալյանը, ով ակտիվ գործունեություն է վարում համացանցային տիրույթում, հաճախ է ներկայացնում քաղաքական սեփական հայացքները և քաղաքական անցուդարձի վերաբերյալ սեփական վերլուծությունները։

Նա այն քաղաքական գործիչների շարքին է դասվում, ովքեր շարունակ պնդում են, որ միայն ռուսից հեռու կարող է մեր պետությունը շնչել։ Եվ ահա Տիգրան Խզմալյանը, որն հակռուսական հերթական գրառումն է կատարել, մասնավորապես գրել է․ «Մաղթում եմ ՀՀ վարչապետին մի թեթև մրսածություն, որպեսզի նա չմեկնի բռնապետների ակումբի հավաքին Ուզբեկիստան»։

Առաջիկայում քաղաքական հանդիպում է նախատեսված, որը պետք է անցկացվի Ուզբեկստանում։ Տիգրան Խզմալյանը իր մեկ այլ գրառման մեջ նշել է, որ աշխարհը երես է թեքում բռնապետի երկրից (Ռուսասատանից), իսկ նրան մոտենալը դա նույնն է, ինչ քաղաքական ինքնասպանությունը։

Մեկնաբանութուններում օգտատերերը քննարկումներ են ծավալում, որոնց ակտիվորեն մասնակցում է նաև Տիգրան Խզմալյանը։ Հիշեցնենք, որ նա Եվրոպական կուսակցության նախագահն է։

Երևանի քաղաքապետի ընտրություններին նրանք նույնպես մասնակցում են և նրանց թենածուն Ռուբեն Հախվերդյանն է։