ՀՀ-ում ես ինչո՞ւ պետք է մատուցողի հետ հարաբերվեմ ռուսերենով կամ Հնդկաստանի չիմացած անգլերենով․․․


Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է և համացանցային տիրույթում բավականին ակտիվ, երբեմն անդրադառնում թեմաների, որոնք ակտուալ են և առաջ քաշելով նման հարցեր՝ փորձում համընդհանուր լուծման գնալ։

Վահրամ Թոքմաջյանն օրերս գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է կարևոր մի թեմայի։ Պատմաբանը նշում է, որ վերջերս շատացել են ռուսները և հնդիկները։

Նրանցից ոմանք այստեղ նույնիսկ աշխատում են։ Ժամանցային վայրերում հաճախ են հանդիպում ռուսներ կամ հնդիկներ, ովքեր աշխատում են որպես մատուցող և խոսում են ռուսերենով կամ հնդկական անգլերենով։

Պատմաբանը նրանց աշխատելու հետ կապված խնդիր չի տեսնում։ «ՀՀ-ում, ինչո՞ւ պիտի մատուցողի հետ հարաբերվեմ ռուսերենով կամ Հնդկաստանի չիմացած անգլերենով։

Քանի՞ կմ ժամ արագությամբ ռուսական որևէ սրճարանից դուրս կշպրտեին հայ, վրացի կամ ուզբեկ մատուցողին, եթե նրանք ռուսերեն չիմանային»,- գրում է Վահրամ Թոքմաջյանը, ապա հավելում, որ մարդիկ իրենց նեղություն չեն տալիս մի քանի հայերեն բառ սովորել, իսկ մենք հանդուրժում ենք։


Понравилась статья? Поделиться с друзьями: