Հիսուս Քրիստոս արձանի նախնական տարբերակը ամբողջությամբ պատրաստ է․ ահա թե ինչպիսին կլինի արձանը․ տեսանյութ


Վերջերս հանրությանը հայտնի դարձավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի մեծ ցանկության մասին․ կանգնեցնել Հիսուս Քրիստոսի արձանը։

Այն նախատեսվում է լինել աշխարհում ամենամեծը։ Հայտարարվել էր մրցութ, որի հաղթողն է Արմեն Սամվելյանը։ Եվ ահա քանդակագործը ներկայացրել է արձանի նախնական տարբերակը։ Այն գրեթե  ավարտին  է հասցված, որը տասն անգամ մեծացնելուց հետո կտեղադրվի համապատասխան վայրում։

Այսօր Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթացել աշխատանքի հետ, որի վերաբերյալ էլ հայտնել է իր գոհունակությունը։

Կադրերում երևում է գործարարի լայն ժպիտը, որն էլ հուշում է, որ իսկապես արձանը նրան դուր է եկել։ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ իր միակ ցանկությունն այն է, որ արձանը ամենալավը լինի։ Այն բաղկացած կլինի տասն առանձին մասերից։

Արձանը Հայաստանի համար կլինի մի նոր ասելիք, մի նոր այցեքարտ աշխարհին ներկայանալու համար։ Արձանի նախնական տարբերակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: