«Հիշում եմ ինձ սենյակիս դռան մոտ՝ գետնին նստած, հիշում եմ մամայիս գունաթափ դեմքը»․հերոսի դստեր անասելի հուզիչ հուշերը և հոր մասին հրապարակած տեսանյութը


Որքան ցավ կա այսօր հայի սրտում։ 106 տարի անց թշնամին չի փոխվել․ նա նույնն է, նույն վայրի գազանը։ Դրա վառ ապացույցը Արցախյան վերջին պատերազմն էր։ Քանի քույր մնաց առանց եղբայր, քանի կին՝ առանց ամուսին, քանի մայր՝ առանց որդու և քանիսը՝առանց հայր։

18-ամյա Սյուզի Գրիգորյանը պատերազմում կորցրել է հորը՝ անմահացած հերոս Խաժակ Գրիգորյանին։ Սյուզիի օրերը մթնել են, նրա սրտում անվերջ կարոտն է բույն դրել․ հոր կարոտը։ Հերոսի դուստրը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հոր մասին գրառում է կատարել։ Նա հիշել է 2020-ի ցուրտ ու սառը աշունը, երբ 18 տարեկան էր․ «Մինչև հիմա հիշում եմ ինձ սենյակիս դռան մոտ՝ գետնին նստած:

Հիշում եմ մամայիս գունաթափ դեմքը, կցկտուր ասված բառերը ու ծանր լռությունը: Չէի համարձակվում անգամ մտածել, որ գիտեմ, թե ինչ է լինելու ժամեր անց: Պա՜պ, աշխարհի ամենապապ»: Հերոսի դուստրը վիշտը սրտում գրում է հոր մասին և ափսոսանք հայտնում, որ քանիցս չի հայտնել իր սիրո մասին՝ անսահման սիրելով նրան:

Սյուզին պատմում է, թե ինչքան էր հայրը ուրախանում իրենցով։ Ինչքան էր սիրում, երբ դուստրը պարում էր, հպարտանում էր դստեր մանկական շարժումներով : «Ո՜նց եմ կարոտել էդ օրերը։ Պա՜պ, իմ ամենահետաքրքիր պապ: Հիշում եմ, երբ տան հոսանքը անջատում էին (մի ժամանակ շատ էին անջատում), մոմը վառում էիր ու սկսում պատմել քո արկածներից: Ինչքա՜ն իմաստություն կար ամեն ասածիդ մեջ:

Դրանք միշտ էլ ինձ համար ամենահետաքրքիրը մնացին: Պա՜պ, երանի հիմա կողքիս լինեիր»։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․ Խոնարհվում ենք․․․ Հերոսի դուստրը նաև հանրայնացրել է հոր լուսանկարներով փոքրիկ տեսանյութ։ Այն կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!