«Հիմա հասկացա՞ք մեդալն ինչի համար էր այդ տիկինը ստացել․․․»․ Արփինե Հովհաննիսյանը առողջապահության նախարարի մասին


Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախկին անդամ, այժմ անկուսակցական Արփինե Հովհաննիսյանը շարունակում է քննադատական մոտեցում ցուցաբերել ներկայիս իշխանություններին։

Ամիսներ առաջ միացել էր «Հայրենիքի փրկության» շարժմանը և ակտիվ մասնացում էր հանահավաքներին և ցույց տալիս իր ընդվզումը և բարձրացնում բողոքի ձայնը։ Այս անգամ Հովհաննիսյանը համացանցային իր տիրույթում անդրադարձ է կատարել երեկ մեծ տարածում գտած լուսանկարներին։

Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Դե ինչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով վերջերս պարգևատրված առողջապահության նախարարի հիմնարկը հաստատեց, որ պատերազմից 8 ամիս անց անթաղ զինվորների մասունքներ են պահվում ինչ- որ հաստատության նկուղում:

Հիմա հասկացա՞ք մեդալն ինչի էր տիկինը ստացել: Մակունցներն ու մյուս ստահակները ասում են ինքնավստահ չեն, դրա համար չեն բանավիճում:

Ինչի՞ մասին բանավիճեն , զինվորներին սպանելու մանրամասների, թե՞ տղաների մասունքները տոպրակներում անխնա թողնելու, ծնողներին չհանձնելու»:


Понравилась статья? Поделиться с друзьями: