«Հիմա լա՞վ են քնում, էդ անձնագրերը ձեռքները չի վառո՞ւմ․․․էս չե՞ք, ով ուզում եք եղեք էս աշխարհում, մեկա մարդ չեք»․ Գայանե Ասլամազյանը Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի աստղերի մասին


Գայանե Ասլամազյանը վերջին շրջանում չափազանց ակտիվ է սոցիալական հարթակում։ Պարբերաբար իր մտքերով է կիսվում գրառման տեսքով։

Դրանք քաղաքական բնույթ ունեն։ Հայտնի է, որ Գայանեի հակաիշխանական մոտեցումը։ Դերասանուհին հաճախ քննադատության և մեծ հանդիմանության է արժանանում հանրության որոշ հատվածի կողմից, բայց և իհարկե Գայանեն ունի նաև իրեն սատարող հանրույթ։

Այս անգամ Ասլամազյանը գրառել է համաշխարհային ճանաչում ունեցող Սերժ Թանկայնի, Արսինե Խանջյանի և այլ աստղերի մասին։ Նա հանրայնացրել է հայտնի աստղերի լուսանկարները և կցել․ «Վե՞րջ, ավարտվե՞ց իրենց միսիան: Հիմա իրենց երազած երկի՞րն է: Էլ ասելիք չունե՞ն:

Հայաստանը գալու տեղ չի՞: Ականջ կտրել, դատի տալ, հիանալ հայ ազգի ընտրությունով , երկրորդ անգամ անձնագիր ստանալ… վե՞րջ…էլ ասելիք չկա՞… ու դեռ շատ սրանց նմաները կան… հիմա լա՞վ են քնում, անձնագրերը ձեռքերը չի վառու՞մ, դատի տալու թեմա, հայրենասեր մարդ չկա՞:

Թե՞ ուժեղ, կայուն, ստաբիլ Հայաստան չկա՝ էլ խնդիր էլ չկա… էս չե՞ք, ով ուզում եք եղեք աշխարհում, մեկա մարդ չեք…»:


Понравилась статья? Поделиться с друзьями: