Մարտ ամիսն արդեն կիսել ենք, սակայն գարունն այդպես էլ չի ուզում գա։

Մարդիկ անհամբեր են սպասում գարնան գալուն, բնության զարթոնքին, որի հետ անպայման նաև խոր քնից կզարթնի սիրտն ու հոգին և անկախ հագամանքներից՝ մարդը կփորձի երջանիկ լինել։ Արևի հետ տրամադրությունն է՛լ ավելի բարձր կլինի։

Գարնանային օրերը ձմեռային ցրտաշունչ օրեր ենք տեսնում, իսկ Գագիկ Սուրենյանը տաք հոսանքերի մասին դեռ ոչինչ չի հաղորդում, այլ ճիշտ հակառակը՝ եղանակը կշարունակի դեռ ցուրտ մնալ։

Եղանակային անհանգստությունները հանրության շրջանում շարունակվում են։ Այս մասին է խոսել նաև Գրիշա Աղախանյանը։ Նա իրեն հատուկ հումորով ընդգծել է մերօրյա եղանակային իրականությունը։

Գրիշան գրել է․ «Հիմա դուք կարող էիք լսել իմ «Գարուն է բացվել» երգը ու վայելել եղանակը, բայց դրա փոխարեն լսում եք Գագիկ Սուրենյանին ու հասկանում, որ գարունը էս ամիս դժվար էլ բացվի»։