Հիասքանչ տորթ «Պլոմբիր» — եւ ոչ մի վառարան Ձեզ պետք չէ


Նման տորթը պատրաստվում է պարզ եւ արագ, եւ նրա համը նման է պաղպաղակի:

Բաղադրիչները

Փշրանքի համար՝

— շաքար-70 գր.

— ալյուր -250 գր.

— կարագ-130-150 գր.

Կրեմի համար`

— թթվասեր -500 գր.

— ձու-2 հատ

— օսլա (եգիպտացորենի կամ կարտոֆիլի) — 2 ճաշի գդալ:

— կարագ-50 գր.

— վանիլային շաքար — 1 փաթեթ

— շաքար -150 գր.

Պատրաստման եղանակը՝

Լցնել ամանի մեջ 250 գր. ալյուր, 70 գր. շաքար եւ 150 գր. քերված կարագ: Խառնել քերած կարագը ալյուրի եւ շաքարի հետ միասին, ստացվում է փշրանք: Տապակել փշրանքը թավայի վրա, անընդհատ խառնել մինչև հաճելի ոսկե գույն լինի:

Կրեմի համար կաթսայի մեջ հարել ձվերը, ավելացնել շաքարավազ, վանիլային շաքար, օսլա, նորից լավ հարել: Այժմ ավելացնել թթվասեր: Կրկին մանրակրկիտ հարել:

Կրեմը պետք է դնել կրակի վրա, եւ ակտիվորեն խառնել մինչեւ պնդանալը, ավելացնել 40-50 գրամ կարագ, խառնել:

Ափսեի հատակին շերտով շաղ տալ փշրանք, հաջորդը մի շերտ տաք կրեմ: Եվ այսպես, մենք հավաքում ենք տորթը փշրանքի և կրեմի շերտերով: Վերջին շերտը պետք է լինի կրեմը, եւ վերեւից կարող եք շաղ տալ քերած շոկոլադ: Տորթը դնել սառնարան ներծծվի:

Բարի ախորժակ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!