Երեկ՝ դեկտեմբերի չորսին, իր տարեդարձն էր տոնում սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։ Նրա արվեստը գնահատում ու սիրում են հազարավոր երկրպագուներ, ովքեր իրենց հերթին փորձել են դրական, ջերմ ու բարի գրառումներով ուրախացնել ու լցնել երգչուհու օրը։

Հռիփսիմեն երեկ դարձավ 36 տարեկան։ Նա գեղեցիկ ընտանիք ունի, որտեղ մեծանում են երկու հրաշք որդիներր։ Հռիփսիմեն սիրված արտիստ Մարտն Մկրտչյանի կինն է։

Նրանք միասին ստեղծել են օրինակելի հայկական ընտանիք։ Հռիփսեն ակտիվ է սոցտիրույթում և սիրով է հետևորդներին ներկայացնում իր կյանքի ուշագրավ իրադարձություններից մանրամասներ։

Եվ ահա գեղեցիկ օրվա առիթով երգչուհին հրապարակում է կատարել և գրառման մեջ մասնավորապես նշել․ «Եվս մեկ տարով մեծացա…Շատ ավելին հասկացա, ժպտացի, հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի և գոհացա իմ կյանքից ու ամենակարևորը մնացի այնպիսին, ինչպիսին որ կամ։

Շնորհակալ եմ անթիվ շնորհավորանքների համար, սիրում եմ բոլորիդ, շատ․․․»։ Շնորհավորում ենք երգչուհուն և լավագույն մաղթանքները հղում։