Հերոսներն անմահ են։ Անմահ են իրենց սխրանքով և հիշողություններով, որոնք թևածում են նրանց ընտանիքներում, հարազատների մտքերում և ապրում հարազատների, ընկերների հոգում։

Հերոսներն ապրում են մեր պատմություններում, որոնցով մենք պարբերաբար կիսվում ենք, և նրանց սխարանքերը փոխանցում սերունդներին։

Սերունդներն իրական հայրենասերներին պետք է ճանաչեն և դեմքով իմանան նրանց։

Հերոսներն ապրում են նաև իրենց հարազատի հայացքում, աչքերում․․․

Անմահացած հեոս Մխիթարն ապրում է ոչ միայն իր սխրանքով, այլև եղբոր հայացքում, շարժ ու ձևում, աչքերում և ժպիտում։ Ներկայացնում ենք փոքրրիկ Մխիթարի հերթական լուանկարները։

Փոքրիկը մեծանում է հանրության աչքի առաջ և նրան բոլորն են սիրում և ուրախանում նրա փոքրիկ հաջողություններով, որոնք վաղն արդեն կդառնան ավելի մեծ ու շոշափելի հաջողություններ։

Փոքրիկ Մխիթարին լավագույնն ենք մաղթում և եղբոր չապրած մի ողջ կյանքը գումարում իր կյանքին։ Մխիթարը և բոլոր մանուկները պետք է ապրեն Մխիթարի և նրա հերոս ընկերների կերտած հայրենիքում։ Իսկ վարը ներկայացնում ենք փոքրիկ Մխիթարի մասնակցությամբ ժպիտ պարգևող տեսանյութ։