Հերոսն ընկել է նոյեմբերի 6-ին՝ 41 օր պայքարից հետո․ տեսանյութ


Լույս իջնի ձեր բոլորի հոգիներին, մեր հերոս եղբայրներ։ Դուք միշտ կապրեք մեր խոսքում, հոգիներում ու մտքում։ Ձեր անունները միշտ կհնչեն բարձր, որ լսելի լինեն բոլորին։

Ապագա սերունդը տղաների սխրանքով պետք է դաստիարակվի, կրթվի ու կյանք մտնի, որ վաղվա հայրենիքը հզոր ու անկոտրում լինի, որ սերունդներն այլևս երբեք մեր ապրած քառասունչորս երկար ու բիրտ օրերը չտեսնեն, որ առանց հոր, առանց եղբոր, առանց կողակցի և առանց որդու չմնան։

Հզորանալ է պետք․․․․Որ գլխիկոր չմնանք նրանց առաջ, որ արժանանանք նրանց չապրած տարիներին։ Միակ ճիշտ ճանապարհը դա է։

Հայրենիք կերտած տղաներից է նաև Մովսես Սարգսյանը։ Ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Ներքին Հորաթաղ։ Սերժանտի կոչում ուներ։

41 օր պայքարելուց հետո Մարտակերտից Շուշի տեղափոխվելիս նոյեմբերի վեցին ընկել է։ Արցախի Նախագահի կողմից արժանացել է Արիության համար մեդալի։ Հերոսի մասին կարճ հոլովակը կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!