Հերոսը փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին` իր վրա կրելով հարվածը


Հանուն հայրենիքի ընկած հերոս տղաները անհնարինն արեցին։ Նրանց շնորհիվ ենք այսօր սկսում և  վայելում մեր օրը։ Շնորհիվ նրանցից յուրաքանչյուրի հայրենանվիրական մոտեցման։

Ճանաչենք անուն առ անուն և չդադարենք մեծարել նրանց։Նրանք կապրեն այնքան, որքան կխոսենք մենք նրանց մասին։ Հայկ Ղազարյան։ Ծնվել է 1989թ.,գյուղ Մրգաշատում։ Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա։

Սովորել է ՀՀ Ազգային Ագրարային համալսարանում։ Աշխատել է Արմավիրի մարզի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Կրտսեր սրժանտ էր: 2020թ. Սեպտեմբերի 28-ից մեկնել է ռազմաճակատ։

Եղել է Ջաբրաիլում։ Հայ -ադրբեջանական պատերազմի մասնակից, ընկել է մարտական գործողությունների ժամանակ, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։  Անձնազոհ քայլով Հայկը փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին` իր վրա կրելով հարվածը:

Ամեն անհատ չէ, որ օժտված է հոգու արիությամբ, անվախությամբ, հայրենասիրությամբ, հայրենիքին պարտքը տալու գիտակցությամբ: Բառերն ու տողերը քիչ են զգացմունքներն ու հույզերը արտահայտելու համար: Հավերժ խոնահում ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: