«Հերոսացած տղերքի զոմբի հարազատները ուրախանում են էրկու կոպեկ լափով»․ Նաիրա Մովսիսյան


Որոշ հանգամանքներ դերասանուհի Նաիրա Մովսիսյանին զայրացրել է և նա այդ մասին իր վրդովմունքն է հայտնել սոցիալական հարթակում գրառման տեսքով, սակայն վրդովմունքի պատճառը այդպես էլ չի նշել։

Նա հորդորել է իրեն չխառնել քաղաքականության մեջ և չփորձել կարծիք կորզել։ Նաիրան նշել է, որ քանի դեռ կան մի շարք ոչ արդար հանգամանքներ, իր համար շատ հարցեր անհասկանալի ու անընդունելի կմնան։

Նա մասնավորապես նշել է․ «Քանի դեռ որոշ հերոսացած տղերքի զոմբի հարազատները ուրախանում են էրկու կոպեկով ամսական, թե միանվագ տրվելիք լափով, ես կմնամ խճճված»։ Այնուհետև գրառման վերջում Աստվածաշնչից մեջբերում է կատարել։

«Աստված ներիր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում»։ Դերասանուհու գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Նրա հետևորդները երկու խմբի են բաժանվել։

Ոմանք համաձայնել են դերասանուհու գրառման հետ, իսկ մի մասն էլ կարծիք է հայտնել, որ անմահացած հերոսների թեման ամենանուրբ ու ամենազգայունն է և չարժե այն քննարկումների թեմա դարձնել ոչ մի պարագույում։


Понравилась статья? Поделиться с друзьями: