«Հերթական փորձությունը, որ անցնում եմ այժմ Գերմանիայում բացարձակ միայնակ՝ մեկուսացման մեջ»․ ի՞նչ է պատահել Անի Քոչարին


Անի Քոչարը երեկ ուշ  երեկոյան հայտնել է, որ հերթական փորձության միջով է անցնում։ Եվ այդ դժվարին իրավիճակում նա Գերմանիայում գտնվում է բացարձակ միայնության մեջ։

Նշել է, որ այս օրերին հրապարակվող գունեղ լուսանկարներին չխաբնվեն, քանի որ դա ուղղակի խաբկանք է։ Անին խնդրել է հետևորդներին աղոթել իր համար։ Խնդրել է նրանց, ովքեր հաղթահարել են հիվանդությունը, մի փոքր պատմեն այդ դժվարին ճանապարհի մասին։

Անի Քոչարը մասնավորապես գրել է․ «Հանգստից հրապարակվող գունեղ և երջանիկ նկարներիս մի խաբվեք: Սոցցանցային խաբկանք է: Իսկ ներկայիս իրականությունն այն է, որ թագավարակն է դուռս թակել:

Հերթական փորձությունը, որ անցնում եմ այժմ Գերմանիայում բացարձակ միայնակ՝ մեկուսացման մեջ: Ոչ բարի գալուստ, քովիդ. ես քեզ չէի սպասում:

Հ.Գ. հիվանդությունը հաղթահարածներ, պատմեք տեսնեմ, թե ինչպես տարաք, կարող եք նաև սրտանց աղոթել ինձ համար, շատ շնորհակալ կլինեմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: