«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել, կան տnւժածներ


Այսօր վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը վեցից հետո, Հերացու անունը կրող հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել, որի պատճառով եղել են նաև տnւժածներ, ինչպես նաև գույքային վնասներ։

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել հրշեջ ծառայություն։ Հրդեհը գնահատվել է երկրորդ աստիճանի։ Անմիջապես ուղարկվել են ջոկատներ, որոնք կարողացել են կարճ ժամանակում մարել կրшկը, սակայն վնասներից խուսափել չի ստացվել։

Պարզվել է, որ հրդեհի սկսման աղբյուրը եղել է հիվանդանոցային համալիրի հիվանդասենյակներից մեկը։ Հիվանդասենյակը, որտեղ բռնկվել և որտեղից սկսել է տարածվել կրшկը, գտնվել է հիվանդանոցային շենքի երրրորդ հարկում։

Հրդեհի պատճառով шյրվել են ներքնակներ, պահարաններ։ Բացի հիվանդանոցային որոշակի գույքի վնասվելուց, այրվելուց, шյրվածքներ են ստացել նաև հիվանդներից մեկը և բժիշկներից մեկը։

Հիվանդը, որ шյրվածքներ է ստացել, քառասունմեկ տարեկան է։ Մինչ տեղ կհասնեին փրկարարական ջոկատները, հնարավոր է եղել արագորեն տարհանել շուրջ տասնմեկ հիվանդի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!