Հետաքրքիր մրգային ժելե տորթ


Խմորեղենի այս տեսակն իր ուրույն համով առանձնահատուկ տեղ է գրավում քաղցրասերների կյանքում: Ուստի ձեզ ենք առաջարկում այս համեղ բաղադրատոմսը:

Տորթի համար

3 ձու

0.5 բաժակ շաքարավազ

1 տ.մ. սոդա

1 բաժակ  ալյուր:

Միջուկի  համար `

3 նարինջ

3 մանդարին

150 գ արքայախնձոր

150 գ  բանան:

Կրեմի համար

50 գ ժելատին

վանիլին

900 գ թթվասեր 10%

1 բաժակ շաքար

Պատրաստման եղանակը

Ջելատինը ջրի մեջ լուծել  40-60 րոպե:

Ձվերին ավելացնել շաքարավազը և հարել, ապա լցնել սոդան  եւ ալյուրը: Հարկավոր է այս ամենը լավ խառնել: Լցնել ամանի մեջ և թխել տորթը 15 րոպե՝ 180 աստիճան տաքությամբ:

Մանդարինները, նարինջը, արքայախնձորը եւ բանանը կտրատել: Շաքարավազին ավելացնել  վանիլին եւ սառեցված ժելատին, լավ խառնել: Եթե ժելատինը  բավարար է, 10 րոպե հետո կրեմը սկսում է պնդանալ, դուք պետք է ամեն ինչ անեք արագ:

Մրգերը գեղեցիկ շարել ձևամանի տակ, վրան շարել թխվածքաբլիթներից մի քանիսը հետո լցնել կրեմը, նոիյն հաջորդականությամբ՝ թխվածքաբլիթը,  մրգերը և կրեմը: Ծածկել տորթը սննդային թաղանթով ու տեղափեխել սառնարան, որտեղ կմնա ամբողջ գիշեր:

Հաջորդ օրը, տորթը  զգուշությամբ հանել ձևամանի միջից՝ թեքելով դնել նախատեսված ափսեի մեջ: Բարի ախորժակ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!