Այս նյութում կներկայացնենք սև կատվի հետ կապված սնահավատության աղբյուրը։ Եվ այսպես, Հռոմի պապ Գրիգոր 9-րդը 1233 թ․ հրաման է տարածում Եվրոպայում․ «Աստվածաշնչում գրված է, որ կատուները սատանայի կենդանիներն են»։

Իսկ իրականում Պապը ֆոբիա ուներ կատուներից և իր պաշտոնը չարաշահելով՝ օգտվում է աստվածաշնչում միայն մի տեղ նշված կատուների մասին երկտողից․ «На тело их [идолов — авт.] и на головы их налетают летучие мыши и ласточки, и другие птицы, лазают по ним также и кошки. С этого поймете, что это не боги; поэтому не бойтесь их»։

Եվ այնպես է անում, որ համատարած կատուների սպանդ սկսվի։ Եվրոպայի մինչև հյուսիս արևելյան մաս հասնում է այդ հրամանն արդեն ձևափոխված և սև կատուներին են միայն համարում սատանու նշան և հետևաբար սպանում։

Կատու պահողներին սկսում են կախարդ և վհուկ համարել (սա էլ բացատրությունը կինոմատոգրաֆիայում և լեգենդներում կախարդներին կատուների հետ մեծամասամբ սև, պատկերելու):

Այս ամենն անհետևանք չմնաց․ շատացան առնետները՝ իրենց հետ բերելով ժանտախտը, տիֆը, պարատիֆը և այլ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպես նաև սով։