«Հետաքրքիր է՝ հայ զբոսավարներն ի՞նչ են պատմում զբոսաշրջիկներին, ովքեր հարցնում են՝ այս ինչ սարսափելի փոս է․․․»․ Լապշին


Հայտնի  բլոգեր Լապշինը այս պահին գտնվում է Հայաստանում։ Նա Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել։ Այն արվել է Կասկադին մոտ գտնվող մի տարածքում, որտեղ մեծ փոս է։

Բլոգերը զարմանում է, որ այն միշտ կա։ Լուսանկարին կից նա գրառում է կատարել, որտեղ նրան հետաքրքրել է, թե ի՞նչ են պատմում զբոսաշրջիկներին հայ զբոսավարները այդ փոսի մասին։

Այնուհետև շարադրել է իր մտացածին պատասխանը․ բլոգերը ենթադրում է, որ ԽՍՀՄ տարիներից մտադիր են եղել այդտեղից ճանապարհը հասցնել մինչև Հաղթանակի զբոսայգի, բայց ժամանակավոր կասեցվել են աշխատանքները և երբեք աշխատանքների վերականգնման  պահը չի գալիս։

Լապշինը այդ փոսը համեմատել է փտած ատամի հետ և հավելել, որ ինչպես երևում է, այն ոչ ոքի չի խանգարում։

Առաջարկում է հող լցնել և ծաղիկներ տնկել, քանի որ հասկանալի, որ միգուցե ֆինանսական հնարավորություն չկա խորհրդային տարիների այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Կստացվի՝ քաղաքի կենտրոնում գեղեցիկ այգի Արարատի համայնապատկերով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!