Հեշտ պատրաստվող շոկոլադե դեսերտ


Հեշտ պատրաստվող շոկոլադե դեսերտ: Այն ձեզանից կխլի ընդամենը մի քանի  րոպե

Առաջարկում ենք  շատ թեթեւ դեսերտ, որը շատ  համեղ եւ  գեղեցիկ է:

Բաղադրությունը՝

✓ 100 գր  շաքարավազ

✓ 3  ճ/գդ  ալյուր

✓ 3-5 ճ/գդ  կակաո

✓ 2 բաժակ կաթ

✓ 1 ճ/գդ  կարագ

✓ 2 թ/գդ վանիլային շաքար:

Պատրաստման եղանակը՝

Խառնել շաքարավազը եւ ալյուրը, ավելացնել կաթը: Խառնելով  եռացնել  խառնուրդը,  ապա թողնել   մի քիչ սառչի:

Ավելացնել հալված կարագ եւ բաժանել երկու մասի:

Առաջին մասում ավելացրել  վանիլին շաքարավազ, մյուս մասում՝  կակաոն:

Կրկին տաքացրեք խառնուրդները մինչև խտանան:

Լցնել մասերը, զարդարել ցանկալի  ձևով եւ մատուցել:

Ավելի լավ է 1 ժամ  թողնել սառնարանում:


Понравилась статья? Поделиться с друзьями: