Այս օրերին յուրաքանչյուր հայ՝ լինի Հայսատանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, սրտի թրթիռով և հայ զինվորի հանդեպ մտահոգությամբ ու հոգատարությամբ հետևում է դեպքերի զարգացմանը և իրադրության փոփոխություններին։

Հայ ազգը աղոթքն առ Աստված ուղղած միայն խաղաղություն է խնդրում։

Այս օրերին Արուսիկ Տիգրանյանը խոսել է, թե որքան դժվարությամբ է տանում այս օրերը և դրա համար հայտնի լրագրողն ունի իր պատճառները․ նա հղի է, մայրը զինվորական է, եղբայրը՝բանակում։

Նա որոշել էր ժամանակավոր դուրս գալ սոցտիրույթից և այդ ժամանակ պատահաբար տեսել է հայ կնոջ խոշտանգված մարմինը։ «Գիտե՞ք, հեշտ չի ապրել էդ տեսարան հետ, երբ հա՛մ մամաս ա զինվորական, հա՛մ եղբայրս բանակում ա։

Պատերազմը հենց սկսվեց, մամաս կեսգիշերին գնաց աշխատանքի»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը, ապա հավելել, որ մինչ եղբոր հետ չի խոսել, դժվար է շնչել և՛ ինքը, և՛ աղջիկը։