Մարգարիտա Սիմոնյանը, ով քաղաքական շռայլ վերլուծություններ է կատարում համացանցային իր հարթակում, օրեր առաջ համացանցում անձնական կյանքից մի գրառում կատարեց, որը զարմացրեց հանրությանը։

Նա գրել էր, որ քաղաքական այս մեծ թոհուբոհի մեջ ամուսնու հետ կարևոր որոշում են կայացրել․ այն է՝ ամուսնանալ։ Հանրությունը Մարգարիտա Սիմոնյան և Տիգրան Քեոսոյան զույգին տարիներ շարունակ ճանաչում էր որպես ամուսիններ։

Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի, սակայն Մարգարիտան այլ քաղաքացիական ամուսնությունից ունի նաև դուստր։

Պարզվում է՝ զույգն ուղղակի միասին ապրելու որոշում էր կայացրել, իսկ այժմ էլ նախընտրել է ամուսնանալ։ Ավելի վաղ Մարգարիտան գրել էր, որ իր և ամուսնու դեմ կիրառած սանկցիաները որոշել են նշել իրենց ամուսնությամբ։

Եվ ահա նա գրում է․ «Հին, բայց սպիտակ զգեստով, ջարդված եղունգով, ինքնաշեն վարսահարդարմամբ և ինքնաշեն դիմահարդարմամբ ես հենց նոր կյանքիս մեջ առաջին անգամ ամուսնացա և վերջին, իհարկե»։

Մարգարիտայի հետևորդները շնորհավորել են նրանց և մաղթել երջանկություն, անսահման սեր, փոխըմբռնում և երկար տարիների կյանք։