Արթուր Խաչենցին հանրությունը սկսեց ճանաչել պատերազմի օրերին։ Արթուրը ընկերների հետ դիրքերից իջնելիս նրանց տրամդրությունը բարձրացնում էր և սկսում երգել։

Նրա տաղանդն անմիջապես նկատելի է։ Նա հրաշալի և անչափ գեղեցիկ ձայն ունի, իսկ հայրենասիրական երգերն առավել լավ են ստացվում նրա մոտ։

Այժմ երիտասարդը զբաղվում է երգով։ Նա նաև ստեղծագործում է և հրաշալի խոսքեր ունի, որոնք գրել է առաջիկայում երգելու նպատակով։ Խաչենցը Արցախցի է։

Նա անչափ շատ է սիրում իր երկիրը և այժմ էլ կարոտու է, քանզի տեղահանված է։ Նրա տունը Հադրութում էր, իսկ Հադրութն այժմ թշնամու տիրապետության տակ է։ Հայրենիքի մասին նա հաճախ է գրում և այնքնա դիպուկ բառեր է կիրառում, որ ուղղակի չհուզվելն անհնար է դառնում։

Այս անգամ նա գրել է․ «Հենց ճանապարհը բացվի, գալու եմ, քեզ շատ եմ կարոտել, իմ հավերժ սեր, քո համար կյանքս էլ քիչ է, որ տամ նվեր, կապրեմ պայքարովդ, անվերջ քո հետ եմ…»։