Հայ երգարվեստի կարկառուն ներկայացուցիչները շարունակում են կատարել Արթուր Գրիկգորյանի ստեղծագործությունները և վառ պահում նրա հիշատակը։

Այս անգամ անզուգական և հուզիչ կատարմաբ է հանդես եկել Սոնա Ռուբենյանը։ Նա կատարել է Արթուր Գրիգորյանի հեղնակային երգը, որի կատարողը Վարդուհի Վարդանյանն էր։

Երգչուհին խոստովանել է, որ իր համար բարդ է եղել կատարել այս երգը, քանի որ այն ամբողջովին հիշողություն է իր համար թանկ մարդկանցից։ Սոնան այս մասին գրել է․ «Այս երգը ինձ համար կրկնակի բարդ էր կատարելը, որովհետև հիշողություն է իմ հարազատ ու թանկ մարդկանցից։

Արթուր Գրիգորյան, ով այս հրաշք երգի հեղինակն է և Վարդուհի Վարդանյան՝ երգի անզուգական կատարողը։ Հենց իրենք ինձ ճանապարհ հարթեցին դեպի երաժշտության աշխարհ։

Շնորհակալ եմ ու շնորհակալ եմ լինելու միշտ։ «Снимем маски, господа»»։ Այս երգի երաժշտությունը պատկանում է Արթուր Գրիգորյանն, իսկ խոսքերը Սուսաննա Մարտիրոսյանին են։