Հենց դու ես հայ կնոջ ու ծնողի իմ օրինակն ամբողջ կյանքիս համար․ Սոնա Ռուբենյանը մայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել․ մայր և դուստր անչափ նման են միմյանց


Սոնա Ռուբենյանին սիրում և նրա արվեստը գնահատում են հազարավբոր երկրպագուներ։ Սոնան այժմ գտնվում է կյանքի երջանիկ փուլերից մեկում՝ նա սպասում է առաջնեկին։ Երգչուհին երջանիկ է և այդ մասին բազմիցս է խոսել։

Նա համացանցային հարթակում պարբերաբար գգրառումներ, հրապարակումներ է կատարում և սերտ կապը հետևորդների հետ պահպանում։ Սոնան նաև աշխատանքային ակտիվությունը չի դադարել․ նա նույնիսկ այս նոր կարգավիճակով շարունակում է ակտիվ աշխատել։

Այսօր երգչուհին անչափ ջերմ հրապարակմամբ է հանդես եկել։ Այսօր երգչուհու ընտանիքում տոն է․ նրա մայրիկի ծննդյան օրը։ Եվ այդ գեղեցիկ առիթով երգչուհին մայրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։

Լուսանկարն արվել է երգչուհու հարսանեկան արրաողության ժամանակ։ Իսկ գրառման մեջ Սոնա Ռուբենյանը մասնավորապես գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, ՄԱ՛Մ ջան։

Ամենաերջանիկն եմ, որ հենց դու ես հայ կնոջ ու ծնողի իմ օրինակն ամբողջ կյանքիս համար»։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: