Արմինկան, ով դեռ 90-ականներից երգարվեստում էր և զարդարում էր բեմն ու հիացնում իր հանդիսատեսին, այժմ միակ որդու հետ բնակվում է Ամերիկայում։

Երգչուհին օվկիանոսից էլ այն կողմ շարունակում է զբաղվել իր սիրելի գործով, սակայն ոչ այնքան ակտիվ է։ Փոխարենն ակտիվ է համացանցում և այդ կերպ փորձում է ամուր կապ ունենալ հետևորդների հետ և նաև պահպանել կապը հայրենիքի հետ։

Բազմիցս է հայտնել, որ հոգու բոլոր թելերով կապված է հայրենիքին։ Երգչուհին երբեմն իր մտահոգությունն է հայտնում հայրենիքի վերաբերյալ և մեծ հույս հայտնում, որ առաջիկայում բարգավաճած կտեսնի այն։

Երգչուհին նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ նա անչափ գեղեցիկ, նուրբ տեսք ունի։ Երկրպագուները նկատել են, որ նա բավականաչափ փոխվել է և էլ ավելի է գեղեցկացել։

Արմինկան նոր լուսանկարում կրում է վարդագույն վերնաշապիկ և ներկայացել է վարդագույն շրթներկով, ինչն ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Լուսանկարին կից գրել է․ «Հենց այնպես»։