Հե՜յ, ջան Ղափամա, անուշ եղով Ղափամա․ Ղափամայի ամենահամեղ բաղադրատոմսը․ տեսանյութ


Ղափաման հին հայկական ազգային ուտեստ է։ Այն հիանալի համ ունի, սակայն ոչ բոլորի քիմքին է հարիր։ Անսահման օգտակար ուտեստ է։

Չէ՞ որ այս ուտեստի համար օգտագործվում է ամենօգտակար մթերքները․ բանջարեղենից՝ դդումը, հատիկավորներից՝ բրինձը, ընդեղեն, չիր ու չամիչ և քաղցրի փոխարեն՝ մեղր և որ պակաս կարևոր չէ՝ պատրաստվում է ջեռոցում, այլ ոչ տապակվում, որն այդքան մերժում են դիետոլոգները։

Վիտամիններով հարուստ և անչափ օգտակար հատկությւոններով այս  ուտեստը յուրաքանչյուրը յուրովի է պատրաստում։ Այսօր առաջարկում ենք պատրաստել ղափամա։

Ձեռք բերեք անհրաժեշտ բաղադրիչները, տրամադրվեք ժամանակ անցկացնել խոհանոցում, միացրեք բոլորի կողմից  ճանաչված և սիրված «Ղափամա» երգը, որը անպայմանորեն կտրամադրի ձեզ պատրաստել աշխարհի ամենահամեղ ղափաման և երաժշտության ուղեկցությամբ սկսեք պատրաստման գործընթացը։

Հավատացնում ենք, որ ուշադիր հետևելով պատրաստման քայլերին՝ ուտեստը համեղ կստացվի բոլորի մոտ, անգամ սկսնակների։ Ստորև ներկայացված տեսանյութում կգտնեք Ղափամայի ամենահամեղ բաղադրատոմսը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!