Երգչուհի Լիլուն համացանցային իր տիրույթում այսօր ամուսնու և սկեսուրի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից կատարել գրառում։ Լուսանկարն ու գրառումը երգչուհին հանրայնացրել է սկեսուր մայրիկի ծննդյան օրվա առիթով։

Գրառման մեջ օգտագործել է մեկ նախադասություն, սակայն շնորհավորանքն անչափ ջերմագին է ստացվել։

Լիլուն գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, մամ»։ Երգչուհին նաև ամուսնու մոր համար ծննդյան խնջույք է կազմակերպել և ամուսնու հետ նրան Գուչի ապրանքանիշից անակնկալ նվեր մատուցել՝ դրամապանակ։

Այն մոտավորապես հազար դոլար արժողություն ունի։ Ինսթագրամյան օգտահաշվի «սթորի» բաժնում Լիլուն սկեսուրի հետ մի քան հրապարակումներ է կատարել։

Հրապարակված լուսանկարներից մեկում հարսիկը սկեսուրի գլխին թագ է ավելացրել և լուսանկարի վրա գրառել, որ իր սկեսուրը հումորով կին է և չի նեղանա, որ ավիրել են նկարը։

Լիլուի համացանցային հարթակում հաճախ կարել է հանդիպել ամուսնու ծնողների հետ լոսանկարներ և իդեալական հարաբերությունների վերաբերյալ գրառումներ։