Այս օրերին Երևանը հիշեցնում է տուրիստական կենտրոնի։ Երևանյան փողոցներում շրջում են մեծ թվով ռուսներ, բելոռուսներ և ուկրաինացիներ։

Այլազգիներով լի քաղաքը, ինչ խոսք, հաճելի տեսք ունի։ Քաղաքում ավելացել է եռուզեռը, կյանքն ակտիվ է, չի դոփում տեղում և այս ամենը կենսականություն է հաղորդում մարդու գիտակցությանը։

Հայ լրագրողները շրջել են Երևանում և հանդիպած ռուս տուրիստներից հետաքրքրվել՝ ինչպես են անցնում իրենց օրերը Հայստանում, ինչն է ամենից շատ դուր եկել և, իհարկե, ինչ դժվարությունների են բախվում Երևանում։

Գրեթե բոլորն էլ անչափ մեծ գոհունակություն են հայտնել հայաստանյան հանգստից։ Նշում են, որ եկել են տեսնելու Հայստանը, շրջելու գեղատեսիլ վայրերով, ծանոթանալու մշակույթին, կոլորիտին։ Անչափ հավանում են սնունդը։ Սակայն հարցվածներից մեծ մասը բողոքել է բնակարանների վարձերի թանկ լինելուց։

Բայց ընդհանուր առմամբ նրանք Հայստանում իրենց հարմարվետ են զգում։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։