«Հարգելի՛ հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այլևս չեմ անդրադառնալու այն նամակներին, որտեղ խնդրվում է օգնություն․․․»․ Թագուհի Օհանյանը հայտարարությամբ է հանդես եկել


Թագուհի Օհանյանը ճանաչված է շատերի կողմից։ Ամերիկայում բնակվող այս հայուհին երկար ժամանակ բարեգործական գործունեությւոն էր ծավալում և օգնում հիմնականում զինվորականների, պատերազմից տուժածների ընտանիքներին։

Սակայն որոշ շրջանակներ սկսեցին բացասական վերաբերմունք արտահայտել Թագուհու նկատմամբ և շարունակ քննադատել՝ նշելով, որ Թագուհին բարեգործության համար տրամադրվող գումարները ղեկավարում և համակարգում է ոչ պատշաճ։

Այս երկարատև քննարկումներից հետո Թագուհին դադարեցրեց բարեգործական գործունեությունը։ Պատերազմը ստիպեց կրկին որոշակի գործունեության արդյունքում օգնություն ցուցաբերել։

Բայց այսօր Թագունի մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ հայտարարել է, որ բարեգործությամբ այլևս չի զբաղվում և, ցավոք սրտի, շատ նամակներ, որտեղ օգնություն է խնդրվում, կմնա անպատասխան։

Նա մասնավորապես գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քանի որ դեռ ստանում եմ նամակներ, որտեղ խնդրում են որևէ օգնություն զինվորների կամ այլ անձանց համար, այդ պատճառով ևս մեկ անգամ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես այլևս չեմ զբաղվում բարեգործությամբ։ Հետևաբար, ցավոք, չեմ անդրադառնալու նմանատիպ նամակներին»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!