Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը շուտով կհամալրվի նոր էլեկտրագնացքներով ու վագոններով․


Հարավկովկասյան երկաթուղու անունով գործող սոցհարթակում տեղեկություն և լուսանկարներ են տեղադրվել այն մասին, որ առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ՝ մայիսին և ամռան սկզբին, երկաթուղին համալրվելու է նոր էլեկտրագնացքներով ու վագոններով։

Համալրվող կազմը նախատեսված է միջազգային ուղղությունների սպասարկման համար։ Սակայն մինչև օգոստոսի մեկը նախատեսվում են նոր շարժակազմերի ներմուծում, որն արդեն կսպասարկի ներհայաստանյան ուղղությունների երթուղիները։

Շարժակազմը, էլեկտրագնացնքները համալրված են ախտահանիչ և օդափոխիչ գերժամանակակից սարքերով, ուղևորների անվտանգ ու հարմանավետ փոխադրումն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։

Հայտարարությանը կից տեղադրվել են նաև լուսանկարներ էլեկտրագնացքի վագոններից։ Նախատեսվում է նման երկու էլեկտրագնացք և քսանյոթ վագոն ներմուծել։

Վագոններում լինելու են սուրճի վաճառքի համար նախատեսված սարքեր, ինչպես նաև վաճառքի ավտոմատներ։ Վագոններում լինելու են ցնցուղային խցիկներ, Յուէսբի միացիչներ, խմելու ջրի ապարատներ, երկտեղանոց խցիկներում լինելու են հեռուստացույցներ։

Հայտնի է, որ էլեկտրագնացքները Տրանսմաշխոլդինգի ամենաժամանակակից սերիական արտադրանքներն են։


Понравилась статья? Поделиться с друзьями: