Բոլորին է հայտնի Արմեն Աշոտյանի քննադատական վերաբերմունքը ղեկավարությանը։ Նրա խոսքը մշտապես լի է մեղադրանքներով և վիրավորանքներով։ Այս անգամ Աշոտյանը խոսքն ուղղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նրան անվանելով «դավաճան ոչնչություն»։

Նշել է, որ ստիպված է անդրադառնում այդ անձին։ Արմեն Աշոտյանը պնդում է, որ Արցախահայության շահերը պաշտպանելու փոխարեն, նախագհը հանձն է առել սանիտարի գործը։ Քաղաքական գործիչը հիշեցրել է նախագահին, որ նա ինքը ունի մաքրման կարիք, քանի որ հսկայական կորուստներ հենց նրա խղճին են։

Այնուհետև մեղադրել է նրան ստախոսության մեջ թե՛ պատերազմի սկզբում, թե՛ ընթացքում և թե՛ հետո։ Ապա անդրադարձել Արցախի նախագահի և ՀՀ վարչապետի փակ հանդիպմանը։

Քաղաքական գործիչը պնդում է, որ այդ հանդւպման ժամանակ վարչապետն ասել է, որ բանակցությունների ժամանակ ստիպված է «գժի տեղ դնել իրեն» և այդ «գեղցի դիվանագիտական հնարքը» Արայիկ Հարությունյանը համարել է հմուտ բանակցական մոտեցում։

«Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»,- գրառումը եզրափակել է Արմեն Աշոտյանը։