«Հատուկ դասարան» հեռուստասերիալը էկրանների առջև պահեց շատ հեռուստադիտողների։ Նախագծում ընդգրկված դերասանները դարձան շատերի սիրելին և դերասանների կյանքին հետևելը և նրանց առօրյային հաղորդակից լինելը շատերը ցանկացան։

Եվ ահա շտապում ենք տեղեկացնել, որ այս հեռուստասերիալում ընդգրկված Վահե Հակոբյանը, որ սերիալում կերտում էր Սարգսյանին, ամուսնացել է։ Սիրված դերասանի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։

Նորապսակներին օծել և օրհնություն է տվել Տեր Շահեն քահանան։ Վահեի գեղեցկուհի կինը դերասանուհու մասնագիտություն ունի, ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Նա նախագծերում ըդգրկված չէ և դեռևս չի նկարահանվել։ Պսակադրությունից հետո զույգը հարսանեկան խնջույքը կազմակերպել է մայրաքաղաքից դուրս։ Կադրրեը հուշում են, որ այն ուրախ և ջերմ մթնոլորտում է անցել։

Իսկ թե ով է եղել հարսնաքույրը, խաչեղբայրը, քավորը և այլ ուշագրավ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։