Ամանորը նաև համեղ ուտեստների պատրաստման, հյուրասիրման, համտեսման առիթ է։ Ամանորից արդեն օր առաջ տնային տնտեսուհիները մտածում են համեղ ուտեստների պատրաստման մասին և գրեթե բոլորն են ցանկանում չկրկնվող ուտեստներ պատրաստել, հյուրասիրել, հիացնել ու զարմացնել հյուրերին։

Ներկայացնում ենք հավի կրծքամսով, ընկույզով, սնկով և այլ բաղադրամասերով աղցան, որը, հավատացնում ենք, անչափ նուրբ համով է օժտված։

Եվ այսպես, առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրամասերը՝
Հավի կրծքամիս — 500 գ
Ընկույզ — 50 գ
Սունկ — 300 գ
Սոխ — 2-3 միջին չափի
Սխտոր — 1 ատամիկ
Թթու վարունգ — 2-3 հ․
Մայոնեզ կամ թթվասեր — 200 գ
Պանրի տեսականի — 50 գ
Աղ, պղպեղ
Բուսայուղ — 50 գ

Այժմ, երբ հավաքել եք բոլոր բաղադրամասերը, անցնենք պատրաստման ընթացքին։ Այն պատրфստելու համար առաջարկում ենք հետևել հոլովակին, որտեղ քայլ առ քայլ պատշաճ ներկայացված է պատրաստման ողջ ընթացքը։

Այս աղցանի պատրաստման համար կան բաղադրամասեր, որոնք անհրաժեշտ կլինի տապակել։ Տեսանյութը ներկայացնում ենք կից։