Հավի ազդրամսի տապական այս բաղադրատոմսով ուղղակի կհիացնի ձեզ


Թռչնամիսը համարվում էթեթև, սննդարար և դիետիկ միս։ Թռչնամսի տարբեր տեսակներ կան, որոնք իրենց նուրբ համով ստեղծում են համեղ ուտեստներ։ Հազարավոր բաղադրատոմսերի շարքից ներկայացնում ենք թռչնամսի յուրօրինակ մի ուտեստի բաղադրատոմս, որն իր նուրբ համով ձեզ կհիացնի և կդառնա ձեր սիրելի ուտեստներից մեկը։ Այն կսկսեք հաճախակի պատրաստել։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ անհրաժեշտ մթերքները՝

Հավի ազդրամիս — 4 հ․

Աղ, սև պղպեղ

Հավի մսի համար նախատեսված համեմունք

Սոխ — 1 հ․

Համեմ — 1 ոչ մեծ փունջ

Քացախ

Բուսայուղ տապաելու համար

Ինչպես նկատեցիք շատ քիչ բաղադրամասերից է բաղկացած։ Այս ուտեստի համեղ լինելու գաղտնիքը կայանում է համեմելու մեջ։

Չափաբաժինները վերցրեք ըստ ճաշակի, օգտագործեք նաև ձեր սիրելի համեմունքները, միախառնեք, միացրեք մանրացված սոխին և կանաչիին, ազդրամիսը պատեք խառնուրդով և համոզված եղեք՝ կստանաք անմահական մսային ուտեստ։

Մարինացնելուց հետո անհրաժեշտ կլինի 3-4 ժամ պահել սառնարանում, ապա առանց սոխի և կանաչու տապակել  բուսայուղում՝  այնուհետև շարունակել պատրաստել ջեռոցում՝ 180°С 30-35 ր։ Եվ մատուցել մարինացված սոխով և կանաչով։


Понравилась статья? Поделиться с друзьями: