«Հավաքել է գումարները, թռել, հետո պարզվել է հետախուզվում է խարդախության համար»․ ՄՆացական Բիչախչյան


Մնացական Բիչախչյանը, ով նախկինում զբաղեցնում էր անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը, ֆեյսբուքյան իր հաշվում գրառում է կատարել, որտեղ անդրադարձ է կատարել կարևոր մի իրավիճակի վերաբերյալ։

Նա  առաջարկել է որոշ օրենքների խստացում, մասնավորապես՝ կառուցապատողներին վերաբերող։ Բիչախչյանը գրել է կառուցապատողի մասին, ով 3 միլիոն դոլար է վերցրել, բայց շենքի կառուցումը ավարտին չի հասցրել։

Բիչախչյանն առաջարկում է այս մասին օրենքները խստացնել և նշել է դեպք, երբ օրինակ՝ պարզվել է, որ կառուցապատողը Ղազախստանում հետախուզվում է նույն հանցանքի համար։

Մնացական Բիչախչյանն առաջարկում է բոլոր կառուցապատողների դեպքում խիստ օրենքներ ընդունել շինթույլտվության համար՝ մի շարք ստուգումներ ԱԱԾ կողմից, դատվածության, հետախուզության առկայության ստուգում և այլն։

«Պատկերացնո՞ւմ եք հավաքում է գումարները քաղաքացուց, թռնում, հետո պարզվում է, որ հետախուզվում է խարդախության համար, ընդ որում՝ բնակարանի կառուցապատման գործով», -գրառումն ավարտել է Մնացական Բիչախչյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!