«Հավատո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ա մարդու հետ հանդիպման գնա զենքո՞վ, ինքն այն անձնավորությունն ա, որ իրեն զենք պետք չէ»․ Վալերի Օսիպյան ․ տեսանյութ


«Քոչարյանն այն անձն է, ով պատերազմ հաղթած անձնավորություն է։ Նա ամուր անձնավորություն ա, իրեն զենք պետք չէ»,- լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Այնուհետև լրագրողը հարց է ուղղել, թե ինչպե՞ս կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ պատրաստ է սեփական զավակին փոխանակել բոլոր գերիների հետ։ Օսիպյանը չցանկացավ մեկնաբանել։ Նա ասաց, որ հնարավոր ամեն բան պետք է անել գերիններին վերադարձնելու համար։

Իսկ լրագրողի հարցին, թե կկարողանա՞ն ներկայիս իշխանությունները վերադարձնել գերիներին, ունե՞ն նրանք այդչափ կարողություն, Օսիպյանը պատասխանել է, որ եթե կարողանային արդեն վերադարձրած կլինեին։

Հայաստան դաշինքի շանսերի վերաբերյալ խոսելիս ասել է՝ եթե առաջիկա կիրակի նշանակվեն ընտրությունների օրը, ապա միանշանակ կհաղթանակեն։ Օսիպյանը ասել է, որ դժգոհություններ կան իրավապահ կառույցներում, ուղղակի դեռ համբերությամբ են զինված։

Ոստիկանների հետ կապված ասաց, որ գոհ ու շնորհակալ չեն և չեն կարողանում հանդուրժել այս իրավիճակը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!