Գրիշա Աղախանյանը վերջերս ակտիվություն է դրսևորում համացանցում և շփումներ է ունենում հետևորդների հետ։

Գրիշան հաճախ է հանրայնացնում որդու հետ համատեղ լուսանկարներ և ցույց տալիս հետևորդներին, թե ինչպիսի հարաբերություններ ունեն հայր և որդի և, իհարկե, ինչպես է մեծանում որդին։

Գրիշան որդու հետ հերթական լուսանկարն է հանրայնացրել, որտեղ հայր և որդի հյութ են խմում մեկ գավաթից։ Լուսանկարից այնքան շատ ջերմություն է հորդում։

Եվ դժվար կլինի չնկատելը, որ Գրիշան և որդին շատ նման են միմյանց։ Երջանիկ հայրիկը լուսանկարին կից գրել է․ «Հավատարիմ ընկերս»։

Հաղորդավարի հետևորդները հավանումների են արժանացրել լուսանկարը և մեկնաբանություններում ակտիվություն են ցուցաբերել և ջերմ խոսքեր հղել նրանց։

Ավելի վաղ Գրիշա Աղախանյանը հրապարակում էր կատարել, որտեղ վերհիշել էր իր հին երգերից մեկը․ «Գարուն է բացվել, իմ սիրտն է լցվել, իսկ ես խենթացել…»։