Հասմիկ Կարապետյանն անճանաչելիորեն փոխվել է․ նա նոր կերպարով է ներկայացել


Հասմիկ Կարապետյանն այն երգչուհիներից է, ով իննսունականներից սկսած, երբ դեռ երիտասարդ էր և 1-ին քայլերն էր կատարում, զարդարել է բեմը և էկրանները։ Նրա մի շարք երգեր հիթեր էին դառնում և այսօր էլ դրանք հիշվում են։ Նրա երկրպագուները շատ լավ են հիշում տարիներ առաջվա Հասմիկին։

Կենսուրախ, լավատես և կյանքով լի երգչուհին վարակում էր շրջապատին իր ծիծաղով։ Մի քանի տարի շարունակ երգչուհին ասպարեզում չէր։ Բանն այն է, որ Հասմիկն ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Եվ ինչպես ինքն էր ասել մի առիթով՝ նա մոր այն տեսակն էր, ով ցանկանում էր ամեն բան երեխաների համար անձամբ կատարել և խնամքով էլ միայն ինքն էր զբաղվում։

Եվ ահա երբ երեխաները եծացել են, Հասմիկը փոքրիկ քայլերով վերադառնում է սիրելի աշխատանքին։ Երգչուհու երկրպագուներն այս առիթով անչափ ուրախ են, քանի որ հնարավություն ունեն կրկին լսելու նրա հրաշալի ստեղծագործությունները, որոնցից շատերը հեղինակը հենց ինքն է։

Վերջերս երգչուհին մի լուսանկար էր հրապարակել, որտեղ նա գրեթե անճանաչելի է։ Լուսանկարում Հասմիկը հավաքած վարսերով է։ Այն ներկայացնում ենք նյութին կից։ Նա շատ է գեղեցկացել, նոր կերպարը երգչուհուն շատ է սազում։

Նոր հաջողություններ և անվերջանալի ծափեր ենք մաղթում երգչուհուն կարիերայի նոր փուլում, երբ գեղեցիկ ընտանիքն արդեն ստեղծված է և հանգիստ ու խաղաղ կարելի է զբաղվել սիրելի աշխատանքով։


Понравилась статья? Поделиться с друзьями: