Շուտով կկայանա Հասմիկ Խոջյանի հարսանիքը։ Այս մասին հայտնել է ինքը՝ դերասանուհին։ Այս օրերին նա նախահարսանեկան փոքրիկ խնջույք է կազմակերպել, որին հրաշալի և յուրօրինակ տեսքով է ներկայացել։

Դերասանուհին կրել է կարմիր զգեստ, սպիտակ քող և սպիտակ սպորտային կոշիկներ։ Առհասարակ, խնջույքի գույները հենց սպիտակ և կարմիր են եղել։

Իսկ հյուրերը ներկայացել են իր տեսքի ճիշտ հակառակ կերպարով․ նրանք կրել են սպիտակ զգեստներ և կարմիր քող։ Հասմիկի հյուրերի ցանկում եղել են նաև իր ընկերուհիները՝ Ժաննա Բուտուլյանը, Մարինկա Խաչատրյանը, Էմմա Շաբոյանը։

Հասմիկը նշանադրվել էր անցյալ տարի, սակայն սիելիի հետ միասին են արդեն շուրջ երեք տարի։ Նշանադրությունը տեղի էր ունեցել մարտի երեսունին։ Այդ օրը Հասմիկի քսանվեցամյակն էր։

Սիրելիի հետ լուսանկարներ դեասասանուհին չի հանրայնացնում, քանի որ նա չի ցանկանում, իսկ Հասմիկը կողակցի որոշումը հարգում է։ Նախահարսանեկան խնջույքի կադրերը դիտեք նյութին կից։