«Հասկացանք, որ շատերն ինձ հա թաղում են, բայց թախանձագին խնդրում եմ․․․»․ Զառա Արամյան


Զառա Արամյանը, ում հանրությունը շատ է սիրում և սիրով հետևում է դերասանուհու, հաղորդավարուհու համացանցային անցուդարձին, մի գրառում է կատարել, որտեղ առաջին հայացքից զավեշտալի թվացող գրառման մեջ կարելի է նաև նկատել բացասական երանգներ, նոտաներ։

Զառան մասնավորապես գրել է․ «Սիրելի ու հարգելիներ, շատ, շատ, շատ եմ խնդրում ինձ մի առաջարկեք ընկերանալ 1. Գերեզմանաքարերին, 2.Սգո սրահներին, 3.Կատաֆալկի սերվիսներին,

4.Հանգուցյալի լավագույն լուսանկարներ անողներին, 5.Կոնկրետ նշված քաղաքների գերեզմանաքարերին, 6.Սգո արարոխությունները բարձր որակի կազմակերպող օֆիսներին։

Հասկացանք, որ առողջության հետ խնդիրներ ունեմ, հասկացանք, որ տարբեր կայքեր ինձ իրենց դիտելիության համար հա թաղում են, հասկացանք ,որ բարձր և սուր հումոր ունեմ, բայց հերիք է էլի, հոգնեցի հա մերժելով և  իմ ապրելու ցանկությունը հաստատելով։ Հա, մեկել նիհարեցնող բոլոր ցանկացողներին էլ եմ թախանձագին խնդրում, մի առաջարկեք։

Ես ինձ շատ ներդաշնակ եմ զգում իմ оболочка ի մեջ և հիշեք, որ միշտ, հատկապես վերջին 30 տարին ձեզ հետ անկեղծ եմ և զուլալ… Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: