Օրերս Արսեն Հարությունյանը հաղթական մարտից հետո Եվրոպայի չեմպիոն կարգվեց և անասելի մեծ հպարտություն պարգևեց հայրենակիցներին։ Սպորտսմենն անդրադարձ է կատարել ըմբշամարտում տեղ գտած խնդրներին։

«Հասել է պահը, որ այլևս չեմ կարող լռել»,- գրել է ըմբշամատիկը, այնուհետև մանրամասնել, որ մարզիկներն սեփական միջոցներով են գնում դեղորայք, վիտամիններ և պատրաստվում խաղերին, անգամ վարձատրություն չունեն։ Սպորտսմենը նշում է՝ այս պահին վնասվածքներ ունի և բուժման կարիք, սակայն նա հաղթանակաների համար նույնիսկ այդքան չի վարձատրվել։

Ընդգծում է՝ Հայաստանի առաջնության մասնակիցները վաթսունն են, իսկ պատճառը՝ վարձատրության բացակայութունն է։ Հետևաբար նրանք հեռանում են սպորտից և փորձում այլ աշխատանք գտնել։ «Եթե նման մոտեցումը չփոխվի, շատերը կհեռանան:

Ես քսաներկու տարեկան եմ և վարձատրվում եմ ընդամենը հարյուր հազար դրամով։ Կան չեմպիոններ, ովքեր խոշոր մրցումներում, օրինակ՝ հհնգերորդ տեղն են զբաղեցրել և դրա համար չեն վարձատրվում:

Ոչ բոլորն են, որ կկարողանան միանգամից հաղթել․ ոմանց ժամանակ է անհրաժեշտ, բայց ստիպված է ավարտել կարիերան: Սրտացավություն պետք է ցուցաբերել»,- գրել է չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հանրությունն անչափ ջերմ ընդունեց չեմպիոնի հաղթանակը և հպարտության մեծ զգացում ապրեց, երբ մարզիկը հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ։