Հասարակ, բայց շատ համեղ ապուր պանրով․ անպայման փորձեք


Ցուրտ եղանակներին, թերևս, ամենասիրելի ուտեստը մնում է մեկ բաժին տաք ապուր։ Ապուրների բազմազան տեսականի կա, որից ընտրել ենք հենց այս մեկը և մեծ սիրով ներկայացնում ենք ձեզ։ Պատրաստեք այն երեկոյան և հավաքեք ընտանիքին մեկ սեղանի շուրջ և վայելեք այս համեղ ապուրը։

Այն պատրաստելու համար հավաքեք և նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Հավի արգանակ — 2,5 լ

Հավի կրծքամիս՝ խաշած — 200 գ

Սոխ — 2 հ․

Գազար — 2 հ․

Կարտոֆիլ — 3 հ․

Հալվող պանիր — 300 գ

Բուսայուղ

Կարագ

Սխտոր — 1 ատամիկ

Սամիթ — 20 գ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Այժմ անցնենք պատրաստման ընթացքին։ Այն դժվարին  չէ։ Առաջարկում ենք բարձր տրամադրությամբ պատրաստել, որն էլ կապահովի առավել համեղ ապուր ստանալ։

Եվ այսպես, նախ հարկավոր է խաշել հավի կրծքամիսը, որպեսզի ստանալ արգանակն ու արդեն պատրաստի թռչնամիսը։

Ապա մանրացնել սոխը և մյուս բանջարեղենները։ Ապուրի պատրաստման ողջ մանրամասներին առաջարկում եք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!