Շատերն այնքան են քաղցր սիրում, որ առանց դրա չեն կարողանում պատկերացնել։ Հայտնի է՝ քաղցրը առողջ սնունդ չէ։

Այն նույնիսկ կարող է վնասել օրգանիզնը։ Ցույց ենք տալիս մի բաղադրատոմս, որն այնպիսի համեղ քաղցրեղեն է, որն օգտակար է և անչափ համեղ, այնքան համեղ, որ կարող է խենթացնել իր համով։

Անհրաժեշտ է՝
1 և 1/2 բ աղացած վարսակ
1 թ․գ․ փխրեցուցիչ
1/2 թ․գ․ սոդա
1/4 թ․գ․ աղ
1 բ մանրացված արմավ (10-12 մեծ արմավ)
1/2 բ կաթ
2 հավկիթ
1 թ․գ․ վանիլ
1/4 բ ձիթապտղի յուղ կամ հալեցրած կարագ
1 բ թարմ հապալաս (կարող եք օգտագործեքլ ձեր սիրելի հատապտուղները)

Աղացած վարսակը, սոդան, փխրեցուցիչը և աղը միախառնել, որին պետք է միացնել արմավի և կաթի բլենդած զանգվածը, հավելել հավկիթը, վանիլը, բուսայուղը և հատապտուղը։ Միախառնել և թխել՝ 180 C նախօրոք տաքացրած ջեռոցում, 30-35ր։

Մատուցել հատապտուղներով։ Հավատացեք՝ այս թխվածքը կդառնա ձեր և ձեր ընտանիքի սիրելի աղանդերը։