Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում և սիրով է ներկայացնում իր օրվա և ընտանեկան մանրամասները հետևորդներին։

Նրան հազարավոր օգտատերեր են հետևում և հաճախ էլ հետևում հաղորդավարուհու խորհուրդներին։ Պարզվում է հաղորդավարուհու ընտանիքը այս շրջանում ջրծաղիկ հիվանդությամբ է տառապաում։ Սկզբում վարակվել էր դուստրը՝ Անդրեան, ապա ինքը՝ Լիլիթը։

Հաղորդավարուհին հետևորդներին պատմել էր, որ Անդրեան հիվանդությունը բավականին ծանր է տանում հոգեբանական տեսանկյունից։ Իսկ այժմ էլ Լիլիթն է ջրծաղիկով տառապում և նա նույնպես հոգեբանորեն ծանր է տանում հիվանդությունը։

Նա պատմել է, որ ողջ դեմքը պատված են բշտիկներով և չի կարողանում հայելու մեջ իր արտացոլանքը տեսնել։ Նա ամեն օր սպասում է դրական փոփոխությունների, սակայն դա այդպես չի լինում։

Շուտափույթ առողջություն ենք մաղթում հաղորդավարուհուն։ Իսկ այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։