Զառա Արամյանի դերասանական կարողություններին ծանոթ են շատերը, իսկ ահա, թե ինչպես է երգում նա, ոչ բոլորն են լսել։ Զառա Արամյանը ամանորյա միջոցառումների շրջանակներում հետաքրքիր կատարմամբ է հանդես եկել։

Նա երգել է հայտնի «Լորկե» երգը, սակայն բոլորովին այլ մոտեցմամբ։ Իր կատարումը սոցհարթակում հանրայնացրել է հենց ինքը՝ Զառան և կից գրառման մեջ նշել է, որ Ricchi e Poveri խմբի անդամները կզարմանային այս կատարումը լսելիս և խնդրել է խիստ չդատել։

Նա մասնավորապես գրել է․ «Երևի եթե Ricchi e Poveri խմբի մասնակիցները լսեն այս տարբերակը, շատ կզարմանան։

Դե ոչինչ, կարևորը ձեր կարծիքն է և վերաբերմունքը։ Միայն ձեզ համար հանրաճանաչ հիթ Cosa sei-ը հայերենով և իմ կատարմամբ։ Խնդրում եմ խիստ չդատեք»։

Օգտատերերը հիացել են Զառայի կատարմամբ և նշել, որ բեմը Զառայի համար է։ Զառա Արամյանի ուշագրավ կատարումը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։